Բուժեղբայրը, ով Facebook-ում հրապարակել էր հակավաքսերային հայտարարություններ, հեռացվել է Բոկերիայի անվան կլինիկայից:
Կլինիկայից հայտնում են, որ դատապարտում են հիվանդանոցի անունից արված տեսաուղերձի տարածումը:
«Ռեֆերալ հիվանդանոցը, որը կրում է Իվանե Բոկերիայի անունը, արձագանքում է կրտսեր բժշկական անձնակազմի (բուժեղբոր) կողմից սոցիալական ցանցում արված տեսաուղերձին և խստորեն դատապարտում է կլինիկայի անունից արված հակավաքսերային հայտարարությունները:
Այս հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ է, քանի որ Բոկերիայի անվան Ռեֆերալ հիվանդանոցը մտահոգված է հայտարարությունից, որն արվել է կլինիկայի անունից՝ վարչակազմից անկախ, որն ուղղված է գլոբալ բարդ համաճարակային իրավիճակում պատվաստումների դեմ:
Անընդունելի է նաև, երբ տեսաուղերձում կլինիկայի աշխատակիցը խոսում է բժշկական անձնակազմի մեծ մասի անունից, ովքեր կարծում են, որ պատվաստումը համավարակի դեմ պայքարելու և հաղթելու միակ միջոցն է:
Հատկանշական է, որ Բոկերիայի անվան Ռեֆերալ հիվանդանոցը՝ համավարակի առաջին ալիքի սկզբից ի վեր զբաղվում է կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժմամբ: Ավելի քան մեկ տարի բժշկական անձնակազմը օրը 24 ժամ պայքարում է կյանքեր փրկելու համար: Հիվանդանոցի ղեկավարությունը դատապարտում և ձեռնպահ է մնում նման հայտարարություններից՝ անընդունելի համարելով համագործակցել այն անձի հետ, որի հայտարարությունը նպատակաուղղված է ծանր ժամանակաշրջանում գտնվող բժիշկ-գործընկերների վարկաբեկմանը և, միևնույն ժամանակ, պարունակում է մարդու առողջությանը վնաս հասցնելու վտանգ: Իվանե Բոկերիայի անվան կլինիկան տեղյակ է պատվաստանյութի նկատմամբ հասարակության վստահության ամրապնդման գործում բժշկական հաստատությունների դերի մասին և կարծում է, որ հենց բուժանձնակազմն է բարձրացնում պատվաստումների նկատմամբ հասարակության վստահությունը», – ասվում է կլինիկայի տարածած հայտարարության մեջ: