Ճանապարհային իրավախախտումներից ամենից հաճախ վարորդները խախտում են կայանելու օրենքները։ Ըստ Ներքին գործերի նախարարության վիճակագրության համաձայն, խնդրահարույց է վարորդների կողմից հեռախոսների օգտագործումն ու ամրագոտու չօգտագործումը։
Նախարարության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ վերջին 6 ամսվա ընթացքում երկրում 845 280 իրավախախտում է բացահայտվել։ Մասնավորապես, անցած ամիսներին բացահայտված թոփ 7 խախտումների վիճակագրությունն այսպիսին է․
Ամենաշատ խախտվել է «Կայանելն արգելվում է» և «կանգառն արգելվում է» ճանապարհային արգելող նշանները՝ 234 123 դեպք։
Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային նշանի, արտաքին լուսավորման սարքով, ձայնային ազդանշանից օգտվելու, ճանապարհային տեղաշարժման կանոնների խախտման 175 988 փաստ է արձանագրվել:
Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տեղաշարժման սահմանված արագության գերազանցումը 15կմ/ժ-ից ավել արագությամբ, բայց ոչ ավել քան 40 կմ/ժ՝ 119 813 դեպք:
Ճանապարհի երթևեկելի մասում ակտերի դասավորության, տեղաշարժումն սկսելու կամ մանևրելու կանոնների խախտում՝ 56 851 իրավախախտում՝
Տրանսպորտային միջոցն այլ անձի կողմից վարելու թույլտվություն, որն ըստ կանոնով չի անցել պարբերական տեխնիկական զննում՝ 44 314 դեպք։
Ավտոտրանսպորտային միջոցով տեղաշարժման ժամանակ վարորդի կամ նրա կողքին նստած ուղևորի կողմից անվտանգության գոտու չօգտագործման 43 993 դեպք։
Մեխանիկական տրանսպորտային միջոցի վարելու ժամանակ վարորդի կողմից բջջային հաղորդակցության միջոցից օգտվելու 317 423 խախտում։
Ռիմա Մառանգոզյան