Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա գյուղի երկար տարիներ ձգձգվող, անլուծելի թվացող ջրի խնդիրը, հույս կա, որ վերջնականապես կլուծվի։ Միանգամյա անհաջող փորձցից հետո նորից էլեկտրոնային մրցույթ է հայտարարվել։
Նախագծի նախնական գումարը կազմել է շուրջ 1 800 000 լարի: Քաղաքապետարանը վերահաշվարկ է իրականացրել և հնարավորության սահմաններում գումար է խնայել: Այժմ նախագծի համար հատկացված գումարը կազմում է 1 188 588 լարի: Տենդերը հայտարարվել է հուլիսի 21-ին, իսկ վերջնաժամկետը մինչև հուլիսի 26-ն է։
Սուլդայի գյուղապետ Զարզանդ Կուջոյանի խոսքով գործընթացը արդեն սկսվել է։ «Փաստաթղթային որոշակի անճշտության պատճառով անցած անգամ տենդերը չեղարկվեց, հիմա ամեն ինչ արդեն ճշտված և տենդերը հայտարարված է: Ամենայն հավանականությամբ աշխատանքները մոտ ապագայում կսկսվեն»։
Պետական գույքի կառավարման կոմիտեի տվյալներով, աշխատանք արդյունաբերության տեխնոլոգիական ցիկլի ծրագիրը բաղկացած է 4 հիմնական ուղղություններից։
Առաջին փուլում առկա ջրահավաքների տեղում չորս նոր սանիտարական ջրահավաքների տեղադրման աշխատանքներն են ընդգրկված։ Երկրորդ փուլում Դիլիֆ գյուղի առկա ջրահավաք ավազանի մոտ 500 մ/խորանարդ ծավալով նոր ջրամբար կկառուցվի: Հաջորդ փուլով Դիլիֆ գյուղում Սուլդա և Դադեշ գյուղերի համար պոմպակայան կտեղադրվի։ Այնուհետև պոմպակայանից դեպի Սուլդաի ջրահավաք ավազան 219/6մմ ծավալով խողովակային մայրուղի տեղադրեն:
Այս աշխատանքների իրականացման վերջնաժամկետը 240 անընդմեջ աշխատանքային օր է։
Սուլդայում խմելու ջուրը գրաֆիկով է
Սուլդայում ջրամատակարարման սուղ գրաֆիկը չի փոխվել
Խմելու ջրի հակասական խնդիրը Սուլդայում
Սուլդա գյուղում ապրում է շուրջ 185 ընտանիք: Գյուղում խմելու ջուրը տալիս են 4 օրը մեկ՝ 2 ժամով: Եվ բացի այդ, ջուրը մաքուր չէ: Կախված ջրի քանակից Սուլդայում գրաֆիկը երբեմն փոխվում է, սակայն, գյուղում յուրաքանչյուր փողոցի համար սահմանված են կոնկրետ ժամեր:
Վարդուհի Կուրղինյան