Համապատասխան փոփոխություն է մտցվել «Covid-19-ի դեմ պատվաստանյութի ներկրման և իմունիզացիայի վարման կանոնները հաստատելու մասին» Վրաստանի առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի 2021թ. փետրվարի 3-ի թիվ 301-11/n հրամանի մեջ:

«Առաջին կետը ձևակերպենք հետեւյալ խմբագրությամբ.

Պատվաստումն իրականացվում է 16 տարեկանից բարձր անձանց շրջանում, պատվաստումների ընթացքը բաղկացած է 2 ներարկումներից, պատվաստումների միջև միջակայքն առնվազն 21 օր է:

Պատվաստման կուրսն ավարտելու համար 21 օր անց անհրաժեշտ է կիրառել նույն պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը», – ասված է հրամանագրում: