ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է զեկույց, որտեղ նշված է Վրաստանի նկատմամբ ներդրողների աճող անվստահության մասին: Դրա պատճառը դատական համակարգի անկախության վերաբերյալ հարցերն են հանդիսանում:
«Վրաստանում դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը խնդրահարույց հարց է մնում: Դատավորների նշանակման գործընթացների հետ կապված կասկածներն ազդում են դատական համակարգի նկատմամբ ներդրողների վստահության վրա: Շատ ներդրողներ կարծում են, որ Վրաստանի դատական համակարգը դանդաղ, անարդյունավետ և պակաս թափանցիկ է, որը նույնպես չունի իրավասություն: Այս հանգամանքը ազդում է ներդրողների վստահության վրա», – ասված է զեկույցում:
ԱՄՆ պետդեպարտամենտը նշում է, որ, այնուամենայնիվ, Վրաստանը նախկինի պես պահպանում է տարածաշրջանում առաջատար դիրքերը բիզնեսի վարման մակարդակով: