Ախալքալաքի մունիցիպալիտետի մարզադպրոցի կարատեիստները մասնակցեցին “Open Kutaisi” առաջնությանը եւ նվաճեցին մրցանակային հորիզոնականներ:

Հուլիսի 11-ին, Քութաիսի քաղաքում կայացավ WKF կարատեի բաց առաջնություն, որին մասնակցում էին Վրաստանի բոլոր կարատեի դպրոցները և մեկ թիմ Հայաստանից: Ախալքալաքից մասնակցում էին Մարզադպրոցի 6 սան, ովքեր մարզվում են Մաջադիա գյուղում: Մարզիկներին մարզում է Սարգիս Մարգարյանը: Մասնակցելով առաջնությանը Ախալքալաքցի երեք մարզիկները նվաճեցին չորս պատվավոր տեղեր:

Գալստյան Արարատ, 14-15 տարեկանների կատեգորիայում, +52 կգ քաշային կարգում գրավեց առաջին տեղը, իսկ -57 կգ քաշային կարգում` երրորդ տեղը:
Արթուր Սողբաթյանը 45 կգ քաշային կարգում (12-13 տարեկան) գրավեց երրորդ տեղը

Ղազարյան Վիգենը 58 կգ քաշային կարգում (12-13 տարեկան) գրավեց երրորդ տեղը:

Հուլիսի 24-ից 27-ը Բաթումիում տեղի կունենա “Open Batumi” առաջնությունը, որում Մարզադպրոցի մարզիկները նույնպես կփորձեն մեդալներ նվաճել: