Ախալցիխեում, Աջարիայում, Սամեգրելոյում, Իմերեթիում, Շիդա Քարթլիում, Կախեթիում այսօր լրագրողներն իրենց թբիլիսյան գործընկերներին համերաշխություն հայնտելու նպատակով ակցիաներ են անցկացրել, որոնց հուլիսի 5-ին ծեծի էին ենթարկել Թբիլիսիի կենտրոնում արմատական-հոմոֆոբական շարժումների ներկայացուցիչները:

Ախալցիխեում տեղական լրատվամիջոցները համերաշխություն են հայտնել հուլիսի 5-ին Թբիլիսիում կայացած ցույցի ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած լրագրողներին և օպերատորներին, ովքեր ֆիզիկական հարձակման են ենթարկվել զինված խմբերի կողմից, վնասել են նրանց տեխնիկան և խոչընդոտել նրանց լրագրողական գործունեությանը:

«Համերաշխությո՛ւն լրագրողներին, համերաշխությո՛ւն մեր գործընկերներին», «Ո՛չ բռնությանը, տվե՛ք աշխատելու հնարավորություն»,- նման կարգախոսերով են հանդես եկել շրջաններում լրագրողները և հասարակական կազմակերպությունների ակտիվիստները՝ ի պաշտպանություն իրենց գործընկերների:

Ակցիայի մասնակիցները դիմել են կառավարությանը՝ պահանջելով պատժել մեղավորներին: Նրանք վրդովմունք են հայտնել, որ Ռուսթավելի պողոտայում կայացած ցույցի ժամանակ իշխանություններին չի հաջողվել կանխել բռնությունը լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում մոտ երեք հազար մարդ հուլիսի 5-ին հավաքվել էին խորհրդարանի առջև՝ բողոքելու սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության քայլերթի դեմ: Արդյունքում, ԼԳԲՏՔ+ երթը տեղի չէր ունեցել, բայց հոմոֆոբները այսքանով չէին եզրափակվել և հարձակումներ կազմակերպել հասարակական կազմակերպությունների գրասենյակներում: Նրանք ծեծի էին ենթարկել նաև իրադարձությունները լուսաբանող լրագրողներին:

Ընդհանուր առմամբ, վիրավորվել է առնվազն 50 լրագրող, որոնց մեծ մասը տեղափոխվել է կլինիկաներ: Բոլոր խոշոր հեռուստաընկերությունները հայտնել են վնասված տեխնիկայի և իրենց օպերատորներին ծեծի ենթարկելու մասին: Միևնույն ժամանակ, ոստիկանությունը նախօրեին ոչ մի ձերբակալություն չէր իրականացնրել և սահմանափակվել էր լրագրողներին դուրս բերելով այն տարածքից, որտեղ կուտակված էր ամբոխը:

Այսօր հայտնի էր դարձել, որ ՆԳՆ-ն բերման է ենթարկել երեկվա անկարգություններին մասնակցած 11 անձանց: Նրանցից միայն երեքն են մեղադրվում բռնության մեջ, մնացած ութը մեղադրվում են վարչական իրավախախտումների համար: