Վրաստանն աշխարհում օդի մաքրության ցուցանիշով զբաղեցնում է 119-րդ տեղը: Երկրում ամենաուժեղ աղտոտող նյութը մանրադիսպերս մասնիկներն են (PM 2.5):
PM 2.5–ի հիմնական աղբյուրներն են՝ տրանսպորտը, շինարարությունը, աղբի այրումը, արտադրական գործունեությունը և անապատի փոշին, որը բերում է քամին: Համավարակի ընթացքում օդում PM 2.5 մակարդակը զգալիորեն նվազել է Վրաստանի խոշորագույն քաղաքներում՝ Թբիլիսիում, Ռուսթավիում, Բաթումիում և Քութաիյսիում, սակայն, մասնագետների կարծիքով, դրա պատճառը միայն Վրաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար կառավարության կողմից սահմանափակումները չեն:
Նշվում է, որ անկումը նույնպես սեզոնային է, քանի որ ի տարբերություն նախորդ ամիսների, մայիսին բնորոշ են առանց քամի եղանակ և տեղումներ, որոնք նպաստում են օդի մաքրմանը:
Օդի մեկ այլ ուժեղ աղտոտող նյութ է ազոտի երկօքսիդը (NO2): «ForSet»-ը հայտնում է, որ դրա մակարդակի անկումը նկատվել է նաև համավարակից առաջ: Ըստ մասնագետների, չի կարելի ասել, որ Վրաստանում օդն ավելի մաքուր է դարձել միայն COVID-19-ի հետ կապված սահմանափակումների արդյունքում: