Ախալքալաքի մարզահամալիրի սան, բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը Թբիլիսիում անցկացվող Եվրոպայի պատանիների առաջնությունում պարտության է մատնել իր մրցակցին և կշարունակի պայքարը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար:
Հուլիսի 3-ին Թբիլիսիում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը, որում մասնակցում է Ախալքալաքի մարզահամալիրի սան, բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը: Նրան մարզում է Գագիկ Էլիզբարյանը: Գոռ Այվազյանը հանդես է գալիս 46 կգ քաշային կարգում:
Այսօր կայացավ նրա առաջին մենամարտը, 5: 0 հաշվով հաղթեց ադրբեջանցի Թոֆիկ Գուլիևին և կշարունակի պայքարը չեմպիոնի կոչման համար:
Հուլիսի 8-ին տեղի կունենա Գոռ Այվազյանի երկրորդ մենամարտը: Եվրոպայի առաջնությունը կշարունակվի մինչ հուլիսի 13-ը: