Հուլիսի 3-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1026 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 381 մարդ, մահացել է 12 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 369 048, այստեղից ապաքինվել է 353 612 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 347:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 33 002 փորձարկում, այդ թվում 15 024-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 17 978-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 3.11% է, վերջին 14 օրվանը՝ 2.79%, վերջին 7 օրվանը՝ 3.28%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 267 727 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 442 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 84 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 2907 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 747 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: