Հայաստանում հունվարի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 349 329-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 621-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 3 դեպք է գրանցվել, 1-ը կորոնավիրուսից և 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառներով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8 026 դեպք կա, այլ պատճառով՝ 1 519։

Ապաքինվել է ևս 103 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 333 857 է։ Փաստացի բուժվողների թիվը 8 026 է։

Ընդհանուր առմամբ 2 660 375 թեստ է արվել, մեկ օրում` 5 838։