Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ, այսօրվանից սոցիալապես անապահով երեխաների օգնությունը կրկնապատկվում է՝ դառնալով 100 լարի՝ 50 լարիի փոխարեն: Վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ համապատասխան որոշումն արդեն ստորագրել է վարչապետը:
Բացի այդ, ավելանում է օգնություն ստացող երեխաների թիվը: Գոյություն ունեցող 100 000 միավորի փոխարեն, 100 լարիանոց օգնություն կստանան 120 000 միավորից պակաս ընտանիքներում ապրող երեխաները: Որոշումը կանդրադառնա ավելի քան 215 000 երեխաների:
Վարչապետի նախաձեռնած ծրագիրը ֆինանսավորելու համար, բյուջեից տարեկան հատկացվելու է 145 միլիոն լարի: