Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց թիվը կազմում է 253 988:
Ինչ վերաբերում է մեկ օրվա ընթացքում կատարված պատվաստումներին, ապա այս թիվը 2267 է:
Հիշեցնենք, որ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսվել է մարտի 15-ին: Այս ժամանակահատվածում բնակչությունը պատվաստվել է հետևյալ պատվաստանյութերով՝ «Astrazeneca», «Pfizer», «Sinopharm», «Sinovac»: