Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեի խոսքով, Վրաստանում հաստատված է «հնդկական շտամի» 18 դեպք:
Ըստ նրա, «բրիտանական շտամի» հետ մեկտեղ, Վրաստանում սկսում է լայնորեն տարածվել նաև «հնդկական շտամը»:
«Ցավոք, ինչպես ամբողջ Եվրոպայում, շատ են ավելանում «հնդկական շտամի» դեպքերը: Ինչպես գիտեք, ցավոք, հնդկական շտամը դառնում է առաջատարը չափազանց շատ երկրներում: Այս շտամի հայտնաբերման թիվը մեզ մոտ նույնպես ավելանում է: Սա հիմնականում վերաբերում է տարբեր երկրներից Վրաստան վերադարձող մեր քաղաքացիներին: Մինչ օրս հաստատվել է 18 դեպք, ինչը նշանակում է, որ առաջատար շտամի (այսպես կոչված բրիտանական) հետ մեկտեղ արդեն սկսել է տարածվել նաև «հնդկական շտամը», – ասել է Պաատա Իմնաձեն: