Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդտը հունիսի 14-16-ը պաշտոնական այցով կժամանի Վրաստան:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, խորհրդարանի խոսնակ Կախա Կուճավայի, արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի և Հաշտեցման ու քաղաքացիական հավասարության պետական նախարար Թեա Ախվլեդիանիի հետ:
Հելգա Շմիդտը կայցելի նաև օկուպացման գծի մոտակայքում գտնվող Էրգնեթի գյուղ և կմասնակցի Միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմների խմբի (IPRM) շրջանակներում հանդիպմանը: