Ախալքալաքի սպասարկման կենտրոնը ախտահանել է քաղաքի բոլոր աղբամանները և կոչ է անում բնակչությանը փակ պահել դրանք, որպեսզի շները այնտեղից աղբը չկարողանան հանել և թափել շուրջ բոլորը:
Հունիսի 1-ին, Ախալքալաքի սպասարկման կենտրոնի աշխատակիցները անցկացրել են ախտահանման աշխատանքներ: Ախտահանվել է շուրջ 130 քաղաքային աղբաման:
Ախալքալաքի քաղաքապետարանը 2020 թվականի մարտին սպասարկման կենտրոնին է փոխանցել մոտ մեկ տոննա հիդրոքլորիդի լուծույթ: Այդ ժամանակ փողոցներն ու աղբարկղերը մի քանի անգամ ախտահանվել էին: Մնացած լուծույթը օգտագործվել է հունիսի 1-ին՝ աղբամանները ախտահանելու համար: Բնակիչներին հորդորում են զգուշությամբ բացել և փակել աղբամանները:
Սպասարկման կենտրոնը բնակչությանը կոչ է անում քաղաքացիական պատասխանատվությամբ մոտենալ քաղաքի, և, ընդհանրապես, շրջակա միջավայրի մաքրության խնդրին.
– Աղբը աղբարկղից դուրս չթափե՛լ:
– Աղբարկղերը բաց չթողնե՛լ:
– Շինարարական թափոնները չնետե՛լ աղբամանների մեջ:
– Աղբը փողոցում չթափե՛լ: