Հայաստանում երեկ կատարվել է 2 771 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 81 նոր դեպք:
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 29-ին առողջացել է 229 մարդ, գրանցվել է 4 մահվան դեպք:
Մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222 636 դեպք, որոնցից 212 981-ն` առողջացած, 4432-ը` մահվան ելքով: Ընդհանուր առմամբ կատարվել 1 081 305 թեստավորում:
COVID-19-ից այս պահին փաստացի բուժում է ստանում 4142 պացիենտ: