Ախալքալաքում և Նինոծմինդայում մի շարք դպրոցներ ուսումնական գործընթացը կսկսեն առանց առաջին դասարանցիների, իսկ մի քանիսը միայն մեկ առաջին դասարանցիով։
2020-2021 ուսումնական տարում Վրաստանում 182 հանրակրթական դպրոց կսկսի գործել առանց առաջին դասարանցիների, մինչդեռ 130-ը կունենան մեկ առաջին դասարանցի:
Այս պահի տվյալներով Ախալքալաքում առաջին դասարանցի չի ունենա 10 դպրոց՝ Չամդուրայի, Բուզավեթի, Ափնիայի, Ազավրեթի, Քարսեպի, Թախչայի, Զակի, Դիլիսկայի N-2, Լորմատուրցխի և Մուրջախեթի հանրային դպրոցները։
Իսկ Նինոծմինդայում՝ 2 դպրոց, Նինոծմինդա քաղաքի N-4 և Սպասովկայի N-2 հանրային դպրոցները։
Ախալքալաքում միայն մեկ առաջին դասարանցի կունենա 3 դպրոց՝ Մոդեգամի, Ազմանայի և Հոկամի N-1, իսկ Նինոծմինդայում երկու՝ Օրլովկայի և Սամեբայի հանրային դպրոցները։
Հարկ է նշել, որ 2020-2021 ուսումնական տարվա առաջին դասարանցիների գրանցումը կավարտվի հունիսի 5-ին, այս պահի դրությամբ ամբողջ Վրաստանում գրանցված է ավելի քան 44 513 աշակերտ:
Աղբյուրը՝ etaloni.ge