Կրթության և գիտության նոր նախարար Միխեիլ Չխենկելին նախատեսում է բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, ինչպես նաև անցկացնել այլ բարեփոխումների ծրագրեր:

«Կրթական համակարգի հիմնական նպատակներից մեկն է ուսուցիչների հեղինակությունը բարձրացնելը, որը մեր հիմնական մտահոգություններից մեկը կլինի։ Սա նշանակում է նաև, որ նրանց աշխատավարձերի բարձրացում նույնպես սպասվում է»,- այս ամենի մասին «Քրոնիկա»-ին տրված հարցազրույցում հայտարարել է նախարար Միխեիլ Չխենկելին։

Նախարարի խոսքով, նա նախատեսում է վերապատրաստման ծրագրերի բարելավում։ Հիմնական շեշտը դրվելու է գործնական հմտություններին։

Ինչպես նաև հաջորդ ուսումնական տարվանից սկսվելու են «Էվրիկա» նոր նախագիծի փորձարկումները։

«Կսկսվի բարձրագույն ուսումնական հաստատությունների ներգրավվածությունը դպրոցների ուսումնական գործընթացին։ Մենք կխնդրենք մեր մասնագետներին տարբեր բնագավառից, նաև փորձառու մանկավարժներին, որպեսզի նրանք օնլայն դասընթացներ անցկացնեն Վրաստանի բոլոր դպրոցներում։ Համակարգը կլինի այսպիսին՝ դասերը կանցկացվեն, օրինակ, հաճելի ժամանց մաթեմատիկայում, ֆիզիկայում, քիմիայում, ինչպես նաև կանցկացվեն այսպիսի դասընթացներ հումանիտար առարկաներում։ Այս դասընթացների ցիկլերը կանցկացվեն գիտնականների կողմից։ Դասընթացների օնլայն անցկացումը թույլ է տալիս, որ ամբողջ Վրաստանում դասերը անցկացվեն միաժամանակ։ Հիմնական նպատակն այն է, որ աշակերտների մոտ հետաքրքրություն առաջանա գիտության հանդեպ։ Ուսուցիչները նույնպես կմասնակցեն այդ դասերին և դա կարևոր է նրանց մասնագիտական զարգացման համար», – հայտարարել է նախարարը։