Հասարակություն 26 Մայիսի, 2021 • Հայաստանում բաց տարածքներում դիմակ չեն կրելու

Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր ասել է, որ համաճարակի ընդհանուր տեմպի նվազմամբ պայմանավորված՝ առաջիկա օրերին կվերացվի բաց տարածքներում պաշտպանիչ դիմակ կրելու պարտադիր կանոնը։

«Հունիսի 1-ից չի գործելու բաց տարածքներում դիմակների կրման պարտադիր պայմանը, հուլիսի 1-ից էլ, որոշ բացառություններով, կանոնը կգործի փակ տարածքներում։ Չպատվաստված մարդիկ հուլիսի 1-ից հետո էլ փակ տարածքներում պարտադիր պետք է կրեն դիմակ»,- ասել է նա։

Ավանեսյանը նաեւ նշել է, որ կարանտինի մասին օրենքը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում մտցնել որոշակի սահմանափակումներ եւ անհրաժեշտության վերացման դեպքում կրկին հանել դրանք։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝