Այսօր կարևոր օր է ուղղափառ վրացիների համար ոչ միայն այն պատճառով, որ Ավագ ուրբաթ է, այլ անհրաժեշտ է պատշաճ կերպով ներկել Զատիկի ձվերը մինչ մայրամուտ:

Ախալքալաքի շրջանի վրացիները, ինչպես նաև ողջ Վրաստանի, հնուց զատկի հավկիթները ներկել են Էնդրոյի արմատներով: Սա դարձել է մի նախապայման Զատիկի հավկիթի պատշաճ գունավորման համար: Այս արմատը անվանվում է նաև տորոնի ներկ, բայց ժողովուրդն այն անվանում է Էնդրո:

Նինո Ինասարիձեն ծնվել և ապրում է Ախալքալաքում: Նրա համար, ինչպես և բոլոր քրիստոնյաների, Զատիկը` առանձնահատուկ տոն է, պատրաստվել նրան, նույնպես, պետք է առանձնահատուկ կերպով: Զատիկի հավկիթի ներկումը դա հատուկ ծիսակարգ է, և վրացիներն ունեն իրենց սեփական արարողակարգը: Ըստ Նինո Ինասարիձեի, ձուն կարելի է ներկել միայն էնդրոյով կամ էլ ավելացնել նրանք մի քիչ սոխի կճեպներ:

«Ես անձամբ էնդրոյով եփոցի հետ միասին ավելացնում եմ նաև սոխի կճեպներ ստացվում է մի քիչ վարդագույն, բայց առանց կճեպների կստացվի մուգ կարմիր: Մանր կտրտում եմ էնդրոյի արմատները, լցնում կաթսայի մեջ, ավելացնում եմ մի քիչ սոխի կճեպներ, ապա նրանց վրա տեղադրում ձվերը, այնպես, որ նրանք չընկնեն միմյանց վրա և եփում ձվերը 30 րոպե: Օրինակ, քույրս ներկում է միայն էնդրոյով: Նա կտրտում է էնդրոյի արմատները, ապա արմատները և ձուն եփում առանձին – առանձին: Սառեցնում է երկուսնել ապա խաշած ձվերը 30 րոպե թողնում է եփոցում» ,- կիսվում է իր փորձով Նինո Ինասարիձեն:

Եփելուց հետո, որոշ մարդիկ որպեսզի ձուն փայլի քսում են բուսական յուղ: Ներկման այդպիսի միջոցը Նինո Ինասարիձեն համարում է անվտանգ և ճիշտ:

«Վտանգավոր չէ, եթե հանկարծ հավկիթը ճեխքվի, կարելի է ուտել: Ժամանակակից ներկերը, քիմիական են և անվտանգ չեն», – ասում է Նինո Ինասարիձեն:

Բացի այդ, ըստ Նինոյի, ձուն պետք է ներկել Ավագ ուրբաթ մինչ մայրամուտ, սակայն ուտել կարելի է միայն կիրակի:

Անկախ նրանից, թե որքան տարբեր են հայերի և վրացիների ավանդույթները, տարիներ ապրելով միմյանց կողքի, նրանք նմանվել են միյանց:

«Ես կարծում եմ, որ Ախալքալաքում Զատիկի նախապատրաստումը հայերի և վրացիների մոտ շատ չի տարբերվում: Գուցե այլ վայրերում կան շատ տարբերություններ, բայց մեզ մոտ, մեր Մուրջախեթ գյուղում, որտեղ վրացիներն ու հայերը միասին են ապրում, այնքան էլ չեն տարբերվում», – ասում է Նինոն:

Իհարկե, Զատիկի սեղանին ամենակարևորը հավկիթն է: Բայց ուղղափառ տնային տնտեսուհիներն եփում են շատ այլ համեղ ուտեստներ: Ուտեստներից` Զատիկին վրացիները հիմնականում պատրաստում են` խաշլամա, տարբեր մսային ուտեստներ, բազմաբնույթ փխալիներ, փելամուշի, որը պատրաստվում է խաղողի օշարակով եգիպտացորենի ալյուրից ու շաղ տալիս ընկույզով, պատրաստում են նաև կոլիո: Կոլիոն` դա հատուկ վրացական ուտեստ է, ըստ Նինոյի, Ախալքալաքի շրջանում այս ուտեստը այնքան էլ տարածված չէ:

Շուշան Շիրինյան