Մայիսի 20-ին Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցում տեղի ունեցավ վերջին զանգի միջոցառում: Դպրոցի բակում անցկացված միջոցառմանը ներկա էին միայն շրջանավարտները և ուսուցիչները: Ծնողները դիտում էին իրենց երեխաներին դարպասից և ցանկապատից այն կողմ:
Դեմիրճյանի անվան թիվ 4 հանրային դպրոցն ունի 43 շրջանավարտ և ավարտական երկու դասարան: Շրջանավարտներից երեքը կստանան ոսկե մեդալներ և եւս երեքն՝ արծաթե:
Այս տարի, Կրթության նախարարության որոշմամբ, վերջին զանգի միջոցառումը չէր արգելվել, սակայն արգելվել էր ծնողների ներկայությունը միջոցառմանը:
Հարյուրավոր հանդիսատեսի ու մարդաշատ իրադարձությունների փոխարեն թիվ 4 դպրոցում 3-4 տասնյակ ծնողներ էին ներկա գտնվում և շրջանավարտներն ավարտական վալսը հանդիսատեսից զուրկ հարթակում էին պարում:
Կային և՛ ծաղիկներ, և՛ ծափահարություններ, սակայն սահմանափակ էին համավարակի պայմաններում: