Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1 943 նոր դեպք: Վարակի առաջին դեպքից ցայսօր երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 44 522 է:
Ապաքինված մարդկանց թվի աճի տեսանկյունից դրական դինամիկան շարունակվում է մինչ օրս: Մասնավորապես, անցած 24 ժամվա ընթացքում բուժվել է 1833 մարդ, մինչդեռ ընդհանուր առմամբ բուժվածների թիվն աճել է՝ հասնելով 28 633-ի:
Անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել է 20 մահվան ելքով դեպք, այդ թվում՝ 7-ը Թբիլիսիում, 5-ը՝ Աջարիայում, 6-ը՝ Իմերեթիում, 1-ը՝ Շիդա Քարթլիում, և 1-ը՝ Մցխեթա-Մթիանեթիում: 2020 թվականի փետրվարի 26-ից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսից 362 մահվան ելք:
Մեկ օրում կորոնավիրուսի գրանցված 1 943 նոր դեպքերից 650-ը հայտնաբերվել է Թբիլիսիում, Աջարիայում՝ 506, Իմերեթիում՝ 324, Քվեմո-Քարթլիում՝ 46, Շիդա-Քարթլիում՝ 100, Գուրիայում՝ 47, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 200, Կախեթիում՝ 23, Մցխեթա-Մթիանեթիում՝ 39, Սամցխե-Ջավախքում՝ 4, Ռաճա-Լեչխումի-Քվեմո Սվանեթիում՝ 4:
Այս փուլում`15 501 վարակի ակտիվ դեպք կա: Հիվանդանոցներում բուժվում է 4 253 մարդ, այդ թվում` 2092-ը` Թբիլիսիում, 699-ը `Աջարիայում: Ծանր ընթացքով հիվանդները 589-ն են, այդ թվում 299-ը՝ Թբիլիսիում,իսկ 90-ը՝ Աջարիայում: Այստեղից 281 մարդ գտնվում է արհեստական շնչառության տակ, ներառյալ Թբիլիսիում` 163-ը, Աջարիայում` 77-ը: Կովիդ- հյուրանոցներում կա 2264 մարդ, այդ թվում` 1074-ը Աջարիայում, 846-ը` Թբիլիսիում: 8 984 մարդ բուժվում է տանը: Կարանտինային գոտում գտնվում է 3 080 մարդ, այդ թվում 621-ը Թբիլիսիում, իսկ 1412-ը՝ Աջարիայում:
Այսօր 28 267 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, որից 2 881-ը՝ Թբիլիսիում, 12 537-ը՝ Աջարիայում, իսկ 2 889-ը՝ Իմերեթիում: