Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2021 թվականի ապրիլին, մարտի համեմատ, Վրաստանում կենսապահովման նվազագույնն աճել է:
2021 թվականի մարտին աշխատունակ տարիքի տղամարդկանց կենսապահովման նվազագույնը կազմում էր 201,0 լարի, իսկ ապրիլին այս ցուցանիշն աճել է 2 լարի 80 թեթրիով՝ ընդհանուր գումարը դարձնելով 202,8 լարի:
Միևնույն ժամանակ, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, մարտի համեմատ, միջին սպառողի կենսապահովման նվազագույնն ապրիլին ավելացել է 1,5 լարիով և կազմել 179,6 լարի:
Ազգային վիճակագրական ծառայությունը սահմանում է կենսապահովման մակարդակը` հիմնվելով մթերային նվազագույն զամբյուղի վրա: Նվազագույն մթերային զամբյուղը պարունակում է սննդամթերքի այն քանակությունը, որը ֆիզիոլոգիապես անհրաժեշտ է աշխատունակ տարիքի տղամարդու նորմալ կյանքի և բնականոն աշխատունակության համար: Կենսապահովման նվազագույն մթերային զամբյուղը բաղկացած է 40 սննդամթերքից՝ հաց, ձավարեղեն, միս, կաթնամթերք, բանջարեղեն և հրուշակեղեն: