Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազավրեթ գյուղի հանրային դպրոցը հիմնովին վերանորոգվում է, աշխատանքները ընթացքի մեջ են։ Դպրոցի հիմնանորոգված շենքը շահագործման կհանձնվի հունիսին։

image-12-05-21-04-14-1

«Արդեն ընթանում են արտաքին հարդարման աշխատանքները, ներսում սալիկապատման աշխատանքներ են կատարվում: Մյուս օրվանից կսկսենք ներքին հարդարման աշխատանքները։ Դպրոցի կողքին կկառուցվի մարզադաշտ։ Մտածում ենք, որ պետք է, որ հունիսի վերջ ավարտենք աշխատանքները և սեպտեմբերին արդեն երեխաները կկարողանան հաճախել նոր դպրոց», – ասում է դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնող ընկերության ներկայացուցիչը:

Ազավրեթի դպրոցը ժամանակակից ջեռուցման համակարգ կունենա, ինչպես նաև հարամարեցված կլինի սահմանափակ կարողությունների տեր անձանց համար։ Դպրոցը հագեցված կլինի նաև լաբորատորիայով։

image-12-05-21-04-14-2

image-12-05-21-04-14-9

Ազավրեթի դպրոցի վերանորգման համար էլեկտրոնային մրցույթը հայտարատել է Վրաստանի մունիցիպալիտետների զարգացման ֆոնդը, մրցույթը հաղթել է Ամխանագոբա “առպի խումբ” կազմակերպությունը, ըստ պայմանագրի՝ 1`839`006.31 լարիով։

image-12-05-21-04-14-13

Դպրոցից մի քանի մետր հեռու հավաքված երեխաները ուրախությամբ են սպասում վերանորոգված դպրոցի բացմանը։

image-12-05-21-04-14-5

«8-րդ դասարանում ենք սովորում։ Մեծ հաճույքով ուզում ենք գնալ նոր դպրոց, մեր դպրոցի հին շենքը փլուզված էր», – ասում են աշակերտները։

image-12-05-21-04-14-12

Հիշեցնենք, որ Ազավրեթի դպրոցը գտնվում էր փլուզման եզրին, աշակերտներն ու ուսուցիչները դպրոցի շենքում անվտանգ չէին։ Դպրոցում սովորում է 100-ից ավել աշակերտ։

Գայանե Ակոջյան