Մայիսի 9-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1089 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1489 մարդ, մահացել է 18 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 321 919, այստեղից ապաքինվել է 300 989 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4281:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 18 622 փորձարկում, այդ թվում 8 710-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 9 952-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 5.84% է, վերջին 14 օրվանը՝ 5.98%, վերջին 7 օրվանը՝ 6.55%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 61 319 մարդ, օրական պատվաստվում է 2 769 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 72 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 386 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 812 անձ:
Մայիսի 8-ին Վրաստանում բացահյտվել է կորոնավիրուսի 1564 նոր դեպք, ապաքինվել է 693 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: