Վրաստանի խորհրդարանի խոսնակի թիկնապահի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Ըստ Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության, անվտանգության հանձնարարականի համաձայն, խորհրդարանի խոսնակը և նրա ընտանիքի անդամները կորոնավիրուսի թեստ են հանձնել:

«Թեստի բացասական պատասխանը ստանալուց հետո, ըստ հանձնարարականի, խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն ինքնամեկուսացվել է», – նշել են խորհրդարանի մամուլի ծառայությունում:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի յոթ նոր դեպք, 25 հիվանդ բուժվել է և դուրս գրվել հիվանդանոցներից:

Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ցայսօր Վրաստանում լաբորատոր հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1467 դեպք: Վրաստանի ևս 41 քաղաքացի հայրենիք է վերադարձել՝ բուժման նպատակով: Վրաստանում կորոնավիրուսային վարակից մահացել է 19 մարդ:

Ապաքինված հիվանդների թիվը 1221 է, ինչը հանրապետությունում արձանագրված COVID-19 դեպքերի ավելի քան 83%-ն է: Ավելի քան 5,5 հազար քաղաքացի մնում է կարանտինում, իսկ 221 մարդ գտնվում է հիվանդանոցներում՝ բժիշկների հսկողության տակ: