Երկու օր տևած որոնողական աշխատանքների արդյունքում կորած երեք երիտասարդին գտել են տեղի բնակիչները՝ Թեձամի հովտում:
Հարազատների խոսքերով, նրանք հայտնվել են Լևիտանա գյուղի մոտակայքի ճահիճներում և չեն կարողացել բարձրանալ:
Հիշեցնենք, որ Ախալքալաքի շրջանի Կոթելիա գյուղի բնակիչները արդեն երկու օր է փնտրում էին երիտասարդներին: Տեղացիների խոսքերով, իրենք դեպքի մասին հայտնել են փրկարար ծառայությանը և Ներքին գործերի նախարարությանը երեկ, մայիսի 1-ին, ժամը՝ 23:00-ի սահմաններում: