Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 148 միլիոնը: Այս մասին հրապարակել է worldometers պարբերականը:

Նույն վիճակագրության համաձայն՝ համաճարակի սկզբից աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 3.1 մլն մարդ, իսկ առողջացածների թիվը գերազանցում է 127 մլն-ը:

Այս պահին աշխարհում Covid-19-ի ակտիվ դեպքերի թիվը գերազանցում է 19,1 միլիոնը:

Կորոնավիրուսով վարակվածների քանակով առաջատարը ԱՄՆ-ն է, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը: