Այսօր Ախալքալաքի Շրջանային վարչությունում կայացավ հանդիպում տեղի իշխանությունների և կարատեիստ մարզիկների, նրանց ծնողների և մարզիչների հետ, խրախուսելու համար նրանց միջազգային մակարդակի նվաճումները:
Խրախուսման արժանացան երիտասարդ կարատեիստ մարզիկները, ովքեր կարատեի աշխարհի առաջնությունում զբաղեցրել էին մրցանակային հորիզոնականներ, որը կայացավ ապրիլի 1-ից 3-ը Լեհաստանում:
Երախտագիտության խոսքեր ասվեցին նաև մարզիկների ներկա գտնվող ծնողներին, և գլխավոր մարզիչ` Ռաֆայել Դարբինյանին: Հանդիպմանը ներկա էին նաև մարզիկների դպրոցի ուսուցիչների: Մեր մարզիկների վերաբերյալ իր հպարտության մասին խոսեց Ախալքալաքի Շրջանային վարչության մշակույթի, սպորտի և զբոսաշրջության բաժնի ղեկավար` Վալերի Ստելմաշովը:
«Մենք անչափ ուրախ ենք, որ մեր երեխաների շնորհիվ միջազգային մրցաշարերում բարձրանում է վրացական դրոշը, դա քիչ բան չէ»,- ասաց Վալերի Ստելմաշովը:
Երախտիքի խոսքեր` ծնողներին և միմյանց ասացին Խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը և մարզիչ Ռաֆայել Դարբինյանը: