Այս փուլում դեռ վաղ է խոսել Վրաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կիրառված խիստ սահմանափակումները հանելու մասին: Այս մասին հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Նա նշել է, որ այն պայմաններում, երբ պատվաստանյութեր և էթիոտրոպային դեղամիջոցներ չկան, խիստ սահմանափակումները հանդիսանում են կորոնավիրուսի դեմ պայքարի ամենահզոր միջոցներից մեկը: Միևնույն ժամանակ, այս մասին կարելի է դատել, թե որքան արդյունավետ են եղել այս կամ այն միջոցները դրանց ներդրումից ընդամենը յոթից տասը օր հետո:
«Սոցիալական հեռավորությունը և տեղաշարժման սահմանափակումները, հավաքների սահմանափակումները. Այս ամենը նվազեցնում է վարակի տարածման ռիսկը», – ասել է Գամկրելիձեն:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը հավելել է, որ Վրաստանի բնակիչները ցուցաբերել են քաղաքացիական պատասխանատվություն, հետևել իշխանությունների խորհուրդներին և նշել Զատիկը տանը:
«Նախօրեին մենք տեսանք, որ քիչ մարդիկ հավաքվեցին զատկական հոգևոր ծառայություններին: Եկեղեցիներում առավելագույնս պահպանվում էր հեռավորության մեխանիզմը: Շատերը եկեղեցի չգնացին: Շատ շնորհակալ եմ նրանց դրա համար… Կարծում եմ, որ դրանով նրանք նվազեցրին երկրում վարակվածների աճի ռիսկը, բայց պետք չէ, որ մենք դրանից թուլանանք: Մեկ կամ երկու օրը մեզ դրա համար հիմք չեն տալիս», – ասել է Գամկրելիձեն:
Փետրվարի 26-ից մինչ օրս Վրաստանում գրանցվել է COVID-19-ի 394 հաստատված դեպք, այդ թվում՝ չորս հիվանդ մահացել է, 86 մարդ ապաքինվել:
Կորոնավիրուսի տարածման պատճառով ամբողջ երկրում, մարտի 21-ից մինչև մայիսի 10-ը, արտակարգ դրություն է հայտարարվել: Մարտի 31-ից գործում է համընդհանուր կարանտին և պարետային ժամ: Ժամը 21:00-ից 6:00-ն գործում է պարետային ժամ:
Իշխանությունները զատկական տոների ընթացքում սահմանել են լրացուցիչ սահմանափակումներ: Ապրիլի 15-ից սահմանափակված է չորս խոշոր քաղաքների` Թբիլիսիի, Ռուսթավիի, Բաթումիի և Քութաիսիի ելումուտը:
Ապրիլի 17-ին, ժամը 12:00-ից մինչև ապրիլի 21-ը ներառյալ, Վրաստանում ամբողջությամբ արգելվել է մարդատար մեքենաների տեղաշարժը, ինչպես նաև հանրային փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է դարձել: Տաս օրվա ընթացքում` մինչև ապրիլի 27-ը, փակվել են մունիցիպալ գերեզմանատները: