Սվանիթիում, Չուբերի գյուղում, հուլիսի 5-ին, առատ տեղումների հետևանքով, լեռան մի մասը փլվեց, ինչը հանգեցրեց Նենսկրա գետի ջրի մակարդակի բարձրացմանը: Տեղում աշխատում է 150 փրկարար, բնակիչները տեղափոխել են ապահով վայրեր, սակայն գետի մակարդակը մնում է բարձր:
Այս պահին Չուբերի գյուղում անձրև չկա, սակայն օթերևութաբաններն սպասում են տեղումների օրվա երկրորդ կեսին:
Ողջ գիշեր գյուղում աշխատել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարները: Ինչպես հայտարարեցին վարչությունում, աղետի գոտու բոլոր բնակիչները գտնվում են անվտանգ վայրում, և նրանց կյանքին ու առողջությանը ոչինչ չի սպառնում:
Աղետի հետևանքների վերացման աշխատանքների համար Թբիլիսիից, Իմերեթիից և Սամեգրելոյի շրջաններից ուղարկվել են փրկարարական լրացուցիչ խմբեր: Չուբերի գյուղում կա 150 փրկարար:
Տեղում մնում է Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության պետ Ալեքսանդր Խվադագիանին:
Մասնավորապես, Չուբերի գյուղի լեռան մասի փլուզումը, առատ տեղումների հետևանքով առաջացրեց Նենսկրա գետի ջրի մակարդակի բարձրացումը: Գետը ափերից դուրս եկավ և հեղեղեց մոտակա տարածքը:
Բնական աղետը քանդեց 4 տներ, օժանդակ կառույցներ: Վտանգի տակ են` ևս 7 բնակելի տներ: