Առաջարկում ենք մեզ հետ շրջել Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցով և ավելի մոտիկից ծանոթանալ ճանապարհի վիճակին: Այս փողոցը վերականգնվել է 2019-2020 թվականներին՝ 14,749,992.92 լարիով: Որոշ տեղերում մայթերը մնում են ցեխի մեջ, արհեստական արգելքներն արդեն շարքից դուրս են եկել, ճանապարհային նշանները հետիոտներին թույլ չեն տալիս անցնել…
Jnews-ը շրջել է Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցով, տեսել և նկարահանել այս ճանապարհահատվածը: Այսպիսով, ուշադիր զննման արդյունքում մենք նկատեցինք, որ՝
– այս սալարկուղին լավ է վերականգնված, բայց …
– կեղտաջրերը հավաքվում են մի քանի վայրերում` սխալ հաշվարկված մակարդակի և ջրահեռացման համակարգի բացակայության պատճառով,
– Երևանյան-Աղմաշենեբելի, Աղամալյան-Աղմաշենեբելի, Սարգսյան-Աղմաշենեբելի խաչմերուկներում գոյանում են ջրափոսեր և ջուրը ներծծվում է մարդկանց տները:
– որոշ տեղերում մայթերը վերանորոգված չեն և գտնվում են բացիթողի վիճակում
– որոշ հատվածներում՝ նոր ասֆալտի վրա առաջացել են փոսեր
– ճանապարհային նշանները տեղադրված են անգիտակցաբար
– արհեստական խոչընդոտները, այսպես կոչված պառկած ոստիկանները, չդիմացան նույնիսկ մեկ տարի…