Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալների համաձայն՝ 2021 թվականի առաջին եռամսյակում մրգի և ընկուզեղենի արտահանման ծավալը դոլարային արտահայտությամբ կազմել է 36,55 մլն դոլար: Այս մասին հաղորդում է EastFruit ինտերնետ-պորտալը:
Նույն ժամանակահատվածում (820,64 մլն դոլար) Վրաստանի արտահանման ընդհանուր ծավալում մրգի և ընկուզեղենի բաժինը կազմում է 4,5 տոկոս:
Պնդուկ՝ 23,41 մլն դոլար, մանդարին՝ 4,69 մլն դոլար, խնձոր՝ 3,70 մլն դոլար, չիր (ներառյալ ցիտրուսները եւ մի շարք այլ մրգեր, որոնց տվյալների համաձայն՝ թարմ և չոր մրգերի բաժանում չի կատարվում)՝ 0,98 մլն դոլար և նուշ՝ 0,55 մլն դոլար:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մրգի արտահանումն աճել է 71,5 տոկոսով:
2020թ. հունվար-մարտ ամիսներին միրգ ու ընկուզեղեն է արտահանվել 21,31 մլն դոլարի չափով: Դրանց մասնաբաժինը նույն ժամանակահատվածում (780,02 մլն դոլար) վրացական արտահանման ընդհանուր ծավալում կազմել է 2,7 տոկոս: Առաջատար դիրքերում եղել են պնդուկը՝ 11,45 մլն դոլար, մանդարինը՝ 3,78 մլն դոլար, նարինջը՝ 1,32 մլն դոլար, բանանը՝ 0,97 մլն դոլար, խնձորը՝ 0,86 մլն դոլար եւ չրերը՝ 0,64 մլն դոլար:
Բանջարեղենի արտահանումը 2021 թվականի առաջին եռամսյակում կազմել է 4,52 մլն դոլար:
Բանջարեղենի մասնաբաժինը Վրաստանի համախառն արտահանման մեջ նույն ժամանակահատվածում հավասար է 0,6%-ի: Կարտոֆիլ՝ 0,62 մլն դոլար, լոլիկ՝ 0,49 մլն դոլար եւ վարունգ՝ 0,29 մլն դոլար:
Բանջարեղենի արտահանման ծավալը տարեկան վաղեմության ցուցանիշի համեմատ աճել է 7,4 տոկոսով:
2020 թվականի հունվար-մարտ ամիսներին Վրաստանից արտահանվել է 4,21 մլն դոլարի բանջարեղեն, որը արտահանման ընդհանուր ծավալում կազմել է 0,5 տոկոս: Առաջատար դիրքերում են եղել կարտոֆիլը՝ 0,78 մլն դոլար, լոլիկը՝ 0,65 մլն դոլար, Agaricus ընտանիքի սնկերը՝ 0,39 մլն դոլար և սմբուկը՝ 0,33 մլն դոլար: