Իշխանության և ընդդիմադիր կուսակցությունների մի մասի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Շարլ Միշելի առաջարկած փաստաթղթի վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրվել է երեկ ուշ երեկոյան Օրբելիանի պալատում։

6-ամսյա քաղաքական ճգնաժամից հետո, որը տեղի ունեցավ անցած 2020 թ. հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո, վերջապես, երեկ երեկոյան իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության եկան և համաձայնագիր ստորագրեցին:

Մասնավորապես, ընդդիմադիր սեկտրից համաձայնագրի տեքստը ստորագրել են «Աղմաշենեբելիի ռազմավարության» նախագահ Գեորգի Վաշաձեն, «Լելոյի» առաջնորդներ Բադրի Ջափարիձեն եւ Մամուկա Խազարաձեն, Հանրապետական կուսակցության նախագահ Խաթունա Սամնիձեն, «Քաղաքացիների» նախագահ Ալեկո Էլիսաշվիլին եւ «Գիրչիի» առաջնորդներից Վախթանգ Մեղրելիշվիլին: Փաստաթուղթը ստորագրել են նաեւ «Ազգային շարժման» առաջնորդներից մեկը՝ Սալոմե Սամադաշվիլին, խորհրդարանի անկախ պատգամավոր Դավիթ Բաքրաձեն եւ «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցության նախագահ Զուրաբ Ջափարիձեն:

Այս փուլում փաստաթղթին չեն միացել «Ազգային շարժումը» և «Եվրոպական Վրաստանը», համապատասխանաբար, համաձայնագրի տեքստի տակ ստորագրությունները չկան։

Իշխող թիմի անունից տեքստը ստորագրել են խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն և մեծամասնության առաջնորդներից Շալվա Պապուաշվիլին:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է ճգնաժամի ավարտի կապակցությամբ եւ կոչ արել նրանց կանգ չառնել երկրում ժողովրդավարության զարգացման գործում, ինչպես նաեւ նա առցանց հադիպման ժամանակ հայտարարել է, որ այսօր կայցելի Վրաստան:

Նախագահի խոսքով՝ Վրաստան այցի ընթացքում նա կհանդիպի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ և կքննարկի հետագա քայլերը, որոնք պետք է ամրապնդեն Վրաստանի և Եվրամիության միջև կապերը: