Եվրոպական ներդրումային բանկը Վրաստանին կտրամադրի 50 միլիոն եվրո Covid-19-ի դեմ պատվաստանյութեր և բժշկական սարքավորումներ գնելու համար: Այս գումարը կավելացվի 2020 թվականին հատկացված 210 միլիոն եվրոյին:

Եվրոպական ներդրումային բանկը հանդիսանում է ԵՄ անդամ պետություններին պատկանող վարկային կազմակերպություն: Այն ապահովում է ներդրումների երկարաժամկետ ֆինանսավորումը` ԵՄ քաղաքականության նպատակներին հասնելու համար: