Հասարակություն 11 Հունվարի, 2020 • Վրաստանը 2019 թվականին ռեկորդային թվով զբոսաշրջիկների է ընդունել

«2019 թվականին Վրաստանը ռեկորդային թվով զբոսաշրջիկների է հյուրընկալել»,- այս մասին հայտարարել է Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Մարիամ Քվրիվիշվիլին:

Նրա խոսքով, նախորդ տարի Վրաստան է այցելել 9 357 964 միջազգային ճանապարհորդ:

Զբոսաշրջության ազգային վարչության տեղեկությամբ՝ 2019 թվականին, նախորդ տարվա համեմատ այցելել է 7.8%-ով զբոսաշրջիկ: Միջազգային այցելուների այցերի քանակը կազմել է 7 725 774, աճը 7.3% է կազմել:

Ամենաշատ այց է իրականացվել Ադրբեջանից (+7.2%), Ռուսաստանից (+4.8%), Հայաստանից (+7.6%) և Թուրքիայից (+5.3%):

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝