Պրակտիկ ուսուցիչների գրանցումը և ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցողների գրանցումը կսկսվի սեպտեմբերի 10-ին, հայտնում է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը:

Հայտնի են պրակտիկոս ուսուցիչների և ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցողների՝ առարկայական քննության, ինչպես նաև առարկայական կամ մասնագիտական իրավասությունների հաստատման համար գրանցման ամսաթիվը: Գրանցումը կմեկնարկի www.naec.ge և online.naec.ge կայքերում՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 10:00-ին ու կավարտվի սեպտեմբերի 17-ին, ժամը 18:00-ին:

Պրակտիկոս բոլոր ուսուցիչների համար գրանցումն անվճար է: Ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցող անձանց համար գրանցման գինը կկազմի 50 լարի:

Դիմորդին վճարված գումարը կվերադարձվի, եթե մինչև սեպտեմբերի 17-ի ժամը 18:00-ն հրաժարվի քննությունը հանձնելուց (համապատասխան հայտարարությամբ պետք է դիմել Գնահատման և քննությունների ազգային կենտրոն, շրջանների բնակիչների դեպքում՝ ռեսուրս կենտրոն):