Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի խոսքով՝ չնայած երկրում ալյուրի ներկրման ռեկորդային աճին, ցորենի պաշարները համապատասխանում են միջազգային նորմերին։
Ըստ Լևան Դավիթաշվիլիի, այս փուլում երկիրն ունի երկու ամսվա պաշար։
«Սննդի պաշարներին վտանգ չի սպառնում։ Մենք մշտապես վերահսկում ենք սննդի ամենակարևոր պաշարները: Տվյալ դեպքում խոսքը հիմնականում ցորենի մասին է։ Երկրում մշտապես ցորենի երկամսյա պաշար ունենք։ Սա միջազգային հանձնարարական է, որը մշակվել է FAO-ի կողմից: Օրինակ՝ անցած ամիս ներմուծվել է ավելի քան 30 հազար տոննա ցորեն, ուստի երկրի պարենային պաշարները վտանգված չեն»,- ասել է Դավիթաշվիլին։
Տեղեկատվության համար, հոկտեմբերին երկիրը գնել է 35 790 տոննա ցորեն, որն ընդհանուր առմամբ կազմել է 10 802 մլն դոլլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծավալն էապես չի նվազել, թեև 2020 թվականին 38 972 տոննա ցորենի արժեքը կազմել է 7,967 մլն դոլար։