Եվրոհանձնաժողովը հավանություն է տվել Հարավային գազային միջանցքի լայնածավալ էներգետիկ նախագծի կառուցման վերաբերյալ համաձայնագրին: Այս մասին հաղորդում է Եվրոհանձնաժողովի կայքում տեղադրված տեղեկատվությունը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ կկառուցվի գազատարի եվրոպական մասը-TAP (Տրանսադրեատիկյան գազամուղը կանցնի Հունաստանի, Ալբանիայի և Իտալիայի տարածքներով), որը Տրանսանատոլիական գազատարի շարունակությունն է (TANAP):
Ըստ TANAP-ի նախատեսվում է արտահանել ադրբեջանական գազը «Շահ Դենիզ» հանքակուտակից: Խողովակաշարը կանցնի Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքներով, որտեղից այն կանցնի TAP-ին և կմիացնի Ադրբեջանը և Եվրոպան:
Նշենք նաև, որ Եվրոհանձնաժողովը ընդունել է Հունաստանի և Եվրամիության օրենսդրությանը համապատասխանող խողովակաշարի կառավարման ընկերության հետ համաձայնագիրը: Իր հերթին, TAP-ի ներդրումների ծավալը գնահատվում է 5,6 մլրդ եվրո` հինգ տարվա ընթացքում:
Էդիտա Բադասյան