Վրաստանի Ազգային գործակալության վիճակագրության համաձայն 2016 թվականի հունվար-փետրվար ամիսներին նվազել է վրացական 10 ապրանքներից 6–ի արտահանման ծավալները: Արդյունքում, պետական գանձարան չի մտել ավելի քան 40 մլն դոլար:
Ինչի արդյունքում նվազել է ավտոմեքենաների արտահանման ծավալը` 22 մլն դոլարով, ինչը կազմում է 45%: Ընկույզի արտահանումը նվազել է 20.7 մլն դոլարով` 49%: 16.5 մլն դոլարով նվազել է ազոտային պարարտանյութերի արտահանումը, տոկոսային անկումը կազմում է` 15%: Նվազել է նաև հանքային ջրի արտահանումը` 12 000 000 դոլարով, ինչը կազմում է 20%: Դեղերի արտահանումը նվազել է 18%-ով, 10 400 000 դոլարի տեսքով:
Ամենամեծ անկումը դա` ֆեռոհամաձուլվածքներինն է 71% -ով, 9.9 մլն-ի տեսքով:
Ավելացել է 4 արտադրության ծավալը: Պղնձի հանքաքարի արտահանումը աճել է 49%-ով 29 000 000 գումարի տեսքով: Գինու արտահանումը աճել է 12 մլն դոլարով, ինչը 21%-ով ավելի է: Այլ ալկոհոլային խմիչքները արտահանվել են 11.2 մլն դոլարի չափով` 45%: 43%-ով ավելի 11,8 մլն դոլարի չափով աճել է ոսկու հանքանյութի արտահանումը: