Բնակչության 47%-ի կարծիքով Վրաստանի համար հիմնական սպառնալիք հանդիսացող երկիրը համարվում է Ռուսաստանը:
Ապրիլի 11-ին, Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտը (NDI) հրապարակել է ընթացիկ տարվա փետրվար-մարտ ամիսներին Վրաստանում անցկացված սոցիալական հարցման արդյունքները:
Արդյունքում հարցմանը մասնակցած քաղաքացիների 47%-ը կարծում է, որ Վրաստանի հիմնական սպառնալիքը Ռուսաստանն է: 8%-ը կարծում է, որ Վրաստանի համար սպառնալիք է ներկայացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: 7%-ը կարծում է ԱՄՆ-ն, 5%-ը համոզված է, որ Վրաստանի համար սպառնալիք է Թուրքիան, 2%-ը` ՆԱՏՕ-ն, իսկ հարցվածների 1%-ը սպառնալիք են համարում Հայաստանը և Եվրամիությունը:
Հարցվածների 27%-ը չի ցանկացել պատասխանել այն հարցին, թե Վրաստանի համար որ երկիրն է հիմնական սպառնալիք համարվում: Հարկ է նշել, որ հարցմանը մասնակցել են տարբեր տարիքի և սեռական պատկանելության Վրաստանի 3 900 քաղաքացի` վրացիներ, հայեր, ազերիներ: