Ջավախքի մարզիկները Լեհաստանում կայացած կարատեի աշխարհի առաջնությունից վերադարձել են մեդալներով:

Ապրիլի 1-ից 3-ը Լեհաստանի Պիտգոշ քաղաքի Լուչնիչկ մարզահամալիրում անցկացվեց Շոտոկան կարատե դոի 7-րդ աշխարհի առաջնությունը: Մարզիկները մրցեցին կատի, կումիտեի, WKF, շոբու – իպոն, ջիու – կումիտե մրցաձևերով: Կային թիմային մրցումներ ըստ տարիքային խմբերի:

Աշխարհի առաջնությանը մասնակցում էին ավելին քան 1900 մարզիկներ աշխարհի 47 երկրներից: Վրաստանցի մարզիկները մասնակցում էին 50 կատեգորիաներում: Ջավախքից աշխարհի առաջնությանը մասնակցում էին 5 մարզիկներ Ախալքալաքի մարզադպրոցից:

Լեհաստանի աշխարհի առաջնությունում Վրաստանի մարզիկները նվաճել են 21 մեդալ` 7 ոսկի, 6 արծաթ և 8 բրոնզ, որից 5-ը նվաճել են Ջավախքի մարզիկները:

Աքսաննա Ավետյանը աղջիկների 10-11 տ. + 38 կգ (Կումիտե) – արծաթե մեդալ:
Գևորգ Հակոբյանը 16-17 տ. – 61 կգ (Ջիու – Կումիտե) – արծաթե մեդալ:
Ռաֆայել Դարբինյանը 46-55 տ. (ԿԱՏԱ) – բրոնզե մեդալ:
karate

10-11 տարեկան աղջիկների թիմային կումիտեում մասնակցության համար դիմում էին ներկայացրել 6 թիմեր: Վրաստանի թիմը ներկայացրեցին` 3 մարզուհիներ Թեմուրաշվիլի Նիկոլեն, Թորի Թբիլիսիի ակումբից, Կիմա Նորսոյանը` Նինոծմինդայից և Աքսանա Ավետյանն Ախալքալաքից: Մեր մարզիկները նվաճել են արծաթե մեդալներ:

Քրիստինա Մարաբյան