Թբիլիսիի քաղաքային դատարանը չբավարարեց տասը քաղաքական կուսակցությունների բողոքն ընդդեմ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ): Դատարանն այս որոշումը կայացրեց նախօրեին:
Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները պահանջում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մանրամասնորեն քննարկի 63 դիմում-բողոքները և անվավեր ճանաչի շրջանային հանձնաժողովների ընդունած արձանագրությունները:
Ըստ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, բողոքները կապված են խախտումների հետ, որոնք արձանագրված են տարբեր ընտրատեղամասերում: Ըստ նրանց, ներկայացրվել են վիդեո և աուդիո ապացույցներ, ինչպես է միևնույն անձը քվեատուփի մեջ լցրել մի քանի քվեաթերթիկ, և կան նաև ապացույցներ այսպես կոչված՝ «կարուսելների»:
Ինչպես հայտարարել ե «Ինտերպրեսնյուսին» տված հարցազրույցում փաստաբան Մարի Ցուցկիրիձեն, քաղաքական կուսակցությունները շարունակում են դատական վեճը և Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը այսօր կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում: Ըստ նրա, եթե Վերաքննիչ դատարանը չբավարարի իրենց պահանջները, հայցը կշարունակի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: