Այսօր՝ ապրիլի 6-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 751:
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակի 1 նոր դեպք է բացահայտվել։
Ախալցիխեում՝ 0,
Բորժոմիում՝ 1,
Ադիգենում՝ 0,
Ասպինձայում՝ 0,
Ախալքալաքում՝ 0,
Նինոծմինդայում՝ 0:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 48 անձ. Ախալցիխեում՝ 13, Բորժոմիում՝ 31, Ադիգենում՝ 0, Ասպինձայում՝ 1, Ախալքալաքում՝ 3 և Նինոծմինդայում՝ 0:
Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 7 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 3 պացիենտ: Մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4 700, իսկ մահացածներինը՝ 49: Բացահայտվել է վարակակիրների հետ շփման 3 դեպք, ընթանում է փորձաքննություն։ Այս պահի դրությամբ սպասվում է 23 թեստի պատասխանի։