Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ մանկապարտեզների մանկավարժներին և դաստիարակներին իմունիզացիայի գործընթացում ներգրավելու հարցը կքննարկվի միջգերատեսչական համակարգող խորհրդի հաջորդ նիստում:
«Մանկապարտեզների ուսուցիչների եւ դաստիարակների ներգրավումը իմունիզացիայի գործընթացում քննարկվել է նախորդ [համակարգող] խորհրդում։ Այժմ, երբ երկրում աճել են պատվաստանյութերի պաշարները, կարծում եմ, մենք այդ հարցը կքննարկենք երկրորդ խորհրդում եւ համապատասխան որոշումներ կկայացնենք», — հայտարարել է Գամկղրելիձեն՝ պատասխանելով մանկավարժների պատվաստման ծրագրերի մասին լրագրողի հարցին:
Այսօր, ապրիլի 5-ին, Հիվանդությունների վերահսկման կենտրոնը և առողջապահության նախարարը համատեղ ճեպազրույց են ունեցել: Տիկարաձեն ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ շաբաթ օրը՝ ապրիլի 3-ին, Վրաստան է ներկրվել Sinopharm-ի 100 հազար չափաբաժին: Այդ դեղաչափերը նախատեսված են մոտ 50 հազար մարդու համար։
«Sinopharm պատվաստանյութը ճանաչվել է Հունգարիայի խիստ կարգավորիչ, դրա հիման վրա մենք որոշել ենք այդ պատվաստանյութը ներկրել Վրաստանի շուկա», — հայտարարել է նախարարը: