«Աուտիզմի մասին իրազեկվածության բարձրացումը ազատ և հավասար հասարակության կառուցման մաս է կազմում», – սոցիալական ցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Նման հասարակության ամրության հիմնական պայմանը յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության մասին հոգ տանելն է, նրանց կարողությունների զարգացումը, հասարակական կյանքում նրանց լիարժեք մասնակցությունն ապահովելը:
Հետևաբար, աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող մարդկանց և նրանց ընտանիքներին պետք է աջակցեն բոլորը` իշխանությունը, հասարակությունը, մասնավոր հատվածը: Մենք պետք է միասին աշխատենք պաշտպանել նրանց իրավունքները, ստեղծել պայմաններ ինքնաիրացման և զարգացման համար», – գրել է հայտարարության մեջ:
Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է: