Ապրիլի 4-ին Ախալքալաքում, ինչպես Հայ առաքելական եկեղեցու բոլոր հավատացյալները նշեցին Զատիկը՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Այս տոնը տարվա ՀԱԵ-ի 5 հիմնական տոներից մեկն է:

Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է Զատիկ: «Զատիկ» բառը, հավանաբար, առաջացել է «ազատություն, ազատվել» բառից եւ նշանակում է ազատում տառապանքներից, չարությունից եւ մահից: Դրա իմաստը կայանում է մահից նոր կյանք, երկրից երկինք անցումը:

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Հարության տոնական պատարագը մատուցեց Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը: Պատարագին ներկա էին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը:

Ջավախքում Զատիկն ամենասիրված եկեղեցական տոներից մեկն է:

zatik3

Եկեղեցում պատարագից հետո տեղի ունեցավ ձվերի օրհնման արարողություն եւ դրանք բաժանվեցին հավատացյալներին:

zatik1

Զատկի տոնական սեղանի պարտադիր մասն են կազմում՝ ներկված ձուն, կանաչին, բրնձով-չամիչով փլավը, ձուկն ու գինին: Ձուն հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշն է, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչված Քրիստոսի, մեր փրկության համար թափված արյունը:

Covid-19 վարակի պատճառով, բոլոր հավատացյալները եկեղեցում դիմակներով էին, այն հսկում էին ոստիկանները:

zatik5