«Արտադրիր Վրաստանում» ծրագրի միջոցով վրացական ևս մեկ նոր ձեռնարկություն արտադրություն է սկսել, որում կներդրվի մինչև 2 միլիոն լարի»,- այս մասին հայտարարել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
Վերջերս Թբիլիսիում բացվեց Անդրկովկասի սպիտակուցների և այլ սննդային հավելումների առաջին ձեռնարկությունը:
Որպես գործակալության արդյունաբերական վարկի տոկոսադրույքի համաֆինանսավորման բաղադրիչի մաս, Compava Georgia-ն ՍՊԸ-ն ստեղծել է բոլորովին նոր, ժամանակակից և բարձր տեխնոլոգիական ձեռնարկություն: Ընկերությունն արտադրում է սպիտակուցներ, ամինաթթուներ, վիտամինային համալիրներ և այլ սննդային հավելումներ:
«Եվս մեկ ձեռնարկություն կսկսի աշխատել պետության աջակցությամբ, որն արտադրելու է սննդային հավելումներ: Ընկերությունը լավ ծրագրեր ունի և նախատեսում է առաջիկայում իր արտադրանքը արտահանել նախ հարևան երկրներ, այնուհետև սկսել նոր շուկաներ փնտրել: Հուսով եմ, որ Compava Georgia-ն շուտով կավելացնի վաճառքները, ինչին կհաջորդի արտադրական հզորությունների և աշխատողների թվի աճը», – ասել է Նաթիա Թուրնավան:
Compava Georgia ընկերությունը արտադրում է սպիտակուցներ, ամինաթթուներ, վիտամինային կոմպլեքսներ և այլ սննդային հավելումներ: Ապրանքը փաթեթավորված է 300 գրամից 5 կգ բանկաների մեջ, իսկ արտադրական հզորությունը տարեկան 40 տոննա սննդային հավելանյութ է: Compava Georgia ՍՊԸ-ն գործակալության արդյունաբերական բաղադրիչի շրջանակներում ֆինանսական աջակցություն է ստանում:
Ներկայումս ընկերությունում աշխատում է 20 մարդ: