Այսօր երկրում արձանագրված վարակման 365 նոր դեպքից 183-ն արձանագրվել է Թբիլիսիում, 27-ը՝ Աջարիայում, 37-ը՝ Իմերեթիում, 8-ը՝ Քվեմո Քարթլիում, 39-ը՝ Շիդա Քարթլիում, 21-ը՝ Գուրիայում, 30-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 6-ը՝ Կախեթիում, 5-ը՝ Մցխեթա-Մթիանեթիում, 3-ը՝ Սամցխե-Ջավախքում, 6-ը՝ Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում:
Այս փուլում Վրաստանում վարակման 4 305 ակտիվ դեպք կա, որտեղից 1 605 մարդ բուժվում է հիվանդանոցներում: Այստեղից 778 մարդ բուժվում է Թբիլիսիի հիվանդանոցներում, 192-ը` Աջարիայում, 295-ը՝ Իմերեթիում: Այս փուլում կա 316 ծանր հիվանդ, այդ թվում` 148-ը Թբիլիսիում, 29-ը՝ Աջարիայում, 71-ը՝ Իմերեթիում:
Ծանր հիվանդներից 77-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում` 55-ը Թբիլիսիում, 3-ը՝ Աջարիայում, 7-ը՝ Իմերեթիում:
203 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 163-ը՝ Թբիլիսիում, 30-ը՝ Աջարիայում: 2 497 մարդ բուժվում է տնային պայմաններում:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 301 մարդ, այդ թվում 163-ը՝ Թբիլիսիում, 16-ը՝ Աջարիայում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 858 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 7 579 մարդ, այդ թվում 3 488 անձ՝ Թբիլիսիում, 909-ը՝ Աջարիայում, 947-ը՝ Իմերեթիում: